Լեւոն Բեկլարյան

ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: Ծնվել է 1951թ. հունիսի 6-ին Լեռնային Ղարաբաղի Լենինավան գյուղում:

1974թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը:

1989 թ.-ից աշխատում է ՌԳԱ Կենտրոնական տնտեսագիտամաթեմատիկական ինստիտուտում:

1995-2008թթ.` «Դիֆերենցիալ հավասարումների և դրանց կիրառումը» հիմնական բաժնի ղեկավար:

2008թ.-ից` Մոսկվայի Ֆիզիկայի և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր:

ներկայումս տնտեսագիտության դինամիկ մոդելների և օպտիմալացման լաբորատորիայի ղեկավարն է:

Աշխատանքները վերաբերում են շեղվող արգումենտով համակարգերի լավարկային կառավարմանը, շեղվող արգումենտով դիֆերենցիալ հավասարումների խմբային առանձնահատկություններին, ուղղի և շրջանագծի գեոմորֆիգմների խմբերի կառուցվածքներին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *