Հայ ինքնության քարտ

Հայ Ինքնության Քարտ (HyeID)  շահույթ չհետապնդող կազմակերպության նպատակն է միավորել աշխարհի  հայերին ընդհանուր հարթակի շուրջ, որպեսզի նրանք շփումների,  հարցումների և հանրաքվեների միջոցով կարողանան արտահայտել իրենց տեսակետներն ու դիրքորոշումները թե՛ աշխարհի հայերին հետաքրքրող ընդհանուր հարցերի, և թե՛ տարբեր երկրների հայկական համայնքների համար առանձնահատուկ հետաքրքրության առարկա հանդիսացող խնդիրների շուրջ։

Հայ ինքնության քարտը (HyeID) հնարավորություն է տալիս HyeID ցանցի ներսում ստեղծել նաև գործարար խմբեր, քարտատերին՝ մասնակցել տարբեր բարեգործական ծրագրերում, ամբողջ աշխարհի հայկական և օտար բիզնեսներում ստանալ զեղչեր, ունենալով ռեալ խնայողություն` ավելի քիչ վճարելով գնած ապրանքի կամ ծառայության համար։ Յուրաքանչյուր հայ իրեն պետք է զգա «Հայկական աշխարհի լիիրավ քաղաքացի»՝ Հայկական Ինքնության Քարտն ամեն հայի «անձնագիրն» է։

HyeID ցանցը արդյունավետ միջավայր է, որտեղ հայերը կարող են միավորվել, ճանաչել միմյանց և համատեղ իրագործել տարբեր ծրագրեր և համահայկական նախագծեր:

Հայ ինքնության քարտ (HyeID) կազմակերպությունը ստեղծում է Համահայկական Տվյալների Շտեմարան, որը կդառնա հուսալի և օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր ամբողջ աշխարհի հայերի ներուժի վերաբերյալ: Հիմնվելով այդ Շտեմարանի վրա՝ Հայ ինքնության քարտ (HyeID)  կազմակերպությունը  հնարավորություն կունենա իրագործել տարբեր մնայուն և ժամանակավոր բազմաթիվ նախաձեռնություններ:

Հայ ինքնության քարտի (HyeID) աշխարհասփյուռ ցանցը հնարավորություն է տալիս բոլոր քարտատերերին․

  • ամբողջ աշխարհից ընտրել և ընտրվել  Հայ ինքնության քարտ (HyeID) կազմակերպության ղեկավար կառույցներում
  • գնումներ կատարելիս և ծառայություններ ստանալիս օգտվել աշխարհի տարբեր երկրներում Հայ ինքնության քարտի քարտատերերի համար նախատեսված զեղչերից
  • մասնակցել HyeID-ի ցանցի  շրջանակներում նախաձեռնած հարցումներին և հանրաքվեներին,  քվեարկել համազգային եւ համայնքային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ:

HyeID-ի համաշխարհային ցանցը երաշխավորում է տրամադրված տվյալների անվտանգությունը եւ գաղտնիությունը։

Մեր նպատակն է աշխարհում ցրված հայ ժողովրդին միավորելու միջոցով դարձնել  քաղաքական միավոր եւ քաղաքական գործոն։

Հայ Ինքնության Քարտի Սփյուրքում ապրող  քարտատերերը նպատակ ունեն նաեւ օգտագործելով քարտի ընձեռած հնարավորությունները՝ դեմոկրատական ընտրությունների միջոցով ձևավորել Սփյուռքի ներկայացուցչական մարմին՝ Սփյուռքի Հայկական Խորհրդարան։

Հայ Ինքնության Քարտի հայաստանյան գրասենյակ

Հասցե՝ Իսահակյան 28, #20, Երեւան, ՀՀ, 0009

հեռ: +374 55 509075, +374 55509050

Էլ․ փոստ: armenia@hyeid.net, Կայք: www.hyeid.net