Հայ Ինքնության Քարտ Կազմակերպության Սկզբունքները

1. Մեր շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպությունը Հայ Ինքնության Քարտերի (HyeID)  միջոցով համախմբում է ամբողջ աշխարհի հայերի հավաքական ներուժը:

2. Հայ Ինքնության Քարտերի (HyeID) քարտապան կարող են լինել բոլոր հայերը, ովքեր ապրում են աշխարհի տարբեր երկրներում, ներառյալ Հայաստանն ու Արցախը, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր իրենց զգում են որպես հայկական ինքնության և մշակույթի մի մասնիկ:

3. Հայ Ինքնության Քարտը մեր քարտապաններին աշխարհի տարբեր երկրներում տալիս է   նոր հնարավորություններ եւ առավելություններ․

  • Հայ Ինքնության Քարտերի բոլոր քարտապանները կարող են ընտրել և ընտրվել Հայ Ինքնության Քարտ (HyeID) շահույթ չհետապնդող կազմակերպության Գործադիր Մարմնում։
  • Հայ Ինքնության Քարտերի բոլոր քարտապանները կարող են մասնակցել կազմակերպության հարցումներին, հանրաքվեներին եւ ընրություններին:
  • Հայ Ինքնության Քարտերի բոլոր քարտապանները օգտվում են աշխարհի տարբեր երկրներում քարտապանների համար նախատեսված առավելություններից՝ մասնավորապես կազմակերպության կողմից հայկական եւ ոչ հայկական ընկերությունների հետ բանակցված զեղչերից, միաժամանակ դրամական միջոցներ կուտակելով թե՛ Հայ Ինքնության Քարտ կազմակերպության, եւ թե՛ այն հայկական կազմակերպության համար, որին անդամակցում կամ համակրում են։
  • Հայ Ինքնության Քարտերի բոլոր քարտապանները կարող են մասնակցել Հայ Ինքնության Քարտ Կազմակերպության(HyeID) աշխարհի տարբեր երկրներում գտնվող Բաժանմունքների աշխատանքներին, իրենց բնակության վայրերում ստեղծել նոր բաժանմունքներ։
  • Հայ Ինքնության Քարտ կազմակերպության (HyeID) ներսում գոյացող միջոցները քարտատերերի ընտրությամբ կուղղվեն բացառապես տարբեր հայկական ծրագրերի իրագործման եւ բարգործության՝ Հայաստանում եւ Արցախում:

4. Հայ Ինքնության Քարտ կազմակերպությունը(HyeID)  կառավարվում է Գործադիր Խորհուրդը, որն ընտրվում է 4 տարին մեկ, ողջ աշխարհի քարտապանների կողմից՝ թափանցիկ էլեկտրոնային ընտրությունների միջոցով: Այս դրույթը մտնում է ուժի մեջ, երբ կազմակերպության քարտապանների թիվը գերազանցում է 150000-ը։ Մինչ այդ կազմակերպությունը ղեկավարվում է Հոգաբարձուների Խորհրդի կողմից ընտրված Գործադիր Խորհրդի կողմից։

5. Հայ Ինքնության Քարտերի քարտապանների բոլոր տվյալները գաղտնի են պահվում։ Ոչ մի անձնական տեղեկատվություն չի կարող տարածվել, վաճառվել կամ օգտագործվել որևէ այլ ձևով, քան Հայ Ինքնության Քարտ կազմակերպության կողմից արվող հարցումների, ընտրությունների և հայտարարությունների տարածման համար։ Հայ Ինքնության Քարտերի (HyeID) քարտապաններին չի ուղարկվում որևէ գովազդ կամ որևէ այլ հայտարարություն:

6. Հայ Ինքնության Քարտ  կազմակերպությունը (HyeID) անկախ է, եւ ձեռնարկում անհրաժեշտ բոլոր միջոցները` արտաքին ուժերի ազդեցություններից զերծ մնալու համար: