
Գործադիր Խորհրդի անդամ
Հոգաբարձուների Խորհրդի անդամ
Տիգրան Հարությունյանը ծնվել է 1961 թ. Մայիսի 17-ին Երևանում: 1978-ին ավարտել է Երևանի N143 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ: Ապա տեղափոխվել է նույն համալսարանի պատմության ամբիոնի փիլիսոփայության բաժին և 1983 թ.-ին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի բաժինը:
1986-ին ստացել է ասպիրանտուրա ԽՍՀՄ Ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում և սկսել աշխատել որպես ԽՍՀՄ ազգային ակադեմիայի փիլիսոփայության բաժնում:
1988-ին աշխատել է ԽՍՀՄ ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում որպես գիտաշխատող:
1997-ին պաշտպանել է դիսերտացիան և ստացել «փիլիսոփայական գիտությունների թեկնածուի» (PHD) վարկանիշ:
1991-ին հիմնադրել է «Նոյյան տապան» մեդիա հոլդինգը և մինչև 2008 թվականը կենտրոնի գլխավոր տնօրենն էր:
2008-2011թթ. ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ:
2011 թվականից մինչ այժմ «Նոյյան Տապան» մեդիա հոլդինգի նախագահ: Տիգրան Հարությունյանը դասախոսում է Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում:
2007-ին ընտրվել է «Լրատվամիջոցների համահայկական ասոցիացիայի» նախագահ:
2014 թվականից մինչ օրս «Նոյյան Տապան» գիտության զարգացման, նորարարության և հեռանկարային զարգացման հիմնադրամի տնօրենը:
Դարձել է Հոգաբարձուների Խորհրդի անդամ Հայ Ինքնության Քարտ կազմակերպության նախաձեռնող խմբի քվեարկությանբ 2017թ․



