Սփյուռքի Խորհրդարան

Սփյուռքի Հայկական Խորհրդարան (նախագիծ)

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

  1. Հայ Ինքնության Քարտ կազմակերպության կարեւորագույն նպատակներից մեկը  Հայաստանի Հանրապետությունից և Արցախից դուրս ապրող հայերին Սփյուռքի միասնական կառույցում համախմբելն ու սփյուռքի մասնական ներկայացուչական մարմնի` Սփյուռքի Հայկական Խորհրդարանի ստեղծումն է։

Սփյուռքի Հայկական Խորհրդարանը պետք է ստեղծվի Հայաստանից եւ Արցախից դուրս ապրող  բոլոր հայերին ձայնի իրավունքի և քվեարկության հնարավորության տրամադրմամբ՝ բացառապես ազատ, թափանցիկ եւ ժողովրդավարական ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ միջոցով։

Խորհրդարանի նպատակը կլինի․

  • Սփյուռքի հավաքական ուժի ստեղծումը,
  • Հայաստանի, Արցախի, ինչպես նաև Սփյուռքում ապրող հայերի շահերի պաշտպանությունը,
  • Հայաստանի եւ Արցախի տնտեսական եւ քաղաքական հզորացումը
  • Հայրենադարձության ծրագրի պատրաստումն ու հայրենադարձությանը օժանդակումը,
  • Սփյուռքում Հայկական ինքնության (մշակույթ և լեզու) պահպանումը եւ տարածումը,
  • Հայկական Աշխարհում կատարվող գործընթացների վերաբերյալ աշխարհի տարբեր երկներում ապրող հայերի հավաքական կարծիքի ձեւավորումը՝ ճշգրիտ, թափանցիկ հարցումների, հանրաքվեների կազմակերպման միջոցով,
  • Աջակցելը Հայ Դատի շարունակական ջանքերին,
  • Բարելավել հարաբերությունները իսլամացած հայերի հետ, նրանց կրկին առերեսել իրենց նախնիների մշակույթին,
  • Աշխարհում կրթված, կազմակերպված, զարգացած, հաջողակ,  գործունյա և բարգավաճ հայի նոր կերպարի ստեղծմանը նպաստելը

Ստեղծվեուց հետո Սփյուռքի Հայկական Խորհրդարանը ինքը ճշումներ եւ ավելացումներ կկատարի վերոշարադրյալ նպատակների մեջ, կձեւակերպի բազմաթիվ նոր նպատակներ։

ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

Խորհրդարանը կձևավորվի Սփյուռքում ապրող Հայ Ինքնության Քարտ (HyeID) քարտապանների կողմից՝ թափանցիկ էլեկտրոնային քվեարկությամբ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  միջոցով:

ԸՆտրությունների անցկացման համար կօգտագործվեն

  • քարտատերերի մոտ գտնվող Հայ Ինքնության Քարտերը,
  • Հայ Ինքնության Քարտ կազմակերպության ցանցը, որը կունենա ինտերնետային ընտրություններ կազմակերպելու հնարավորություն,
  • աշխարհի տաբեր երկրների քաղաքներում գործող Հայ Ինքնության Քարտ կազմակերպության բազմաթիվ Բաժանմունքները։

Սփյուռքի Հայկական Խորհրդարանի ընտրելու իրավունք ունեցող  Հայ Ինքնության Քարտի բոլոր Քարտատերերը պետք է ծագումով հայեր լինեն և իրենց հայ ճանաչեն:

Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ, անկախ սեռից, կրթությունից, մասնագիտությունից, կրոնական պատկանելիությունից կամ քաղաքական հայացքներից, կարող է ընտրել և ընտրվել Սփյուռքի Հայկական Խորհրդարանում:

Քվեարկող և ընտրվող Հայ Ինքնության Քարտի (HyeID) քարտատերերը պետք է լինեն նվազագույնը 18 տարեկան:

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԸՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(Այս կառուվածքը կարող է փոփոխվել Սփյուռքի հայկական խորհրդարանի կողմից ՝ նրա ձեւավորումիվ հետո)

Խորհրդարանի առաջին ընտրություններում  սփյուռքում ապրող Հայի Ինքնության Քարտի քարտատերերի կողմից կընտրվեն 150 պատգամավորներ։ Առաջին ընտրությունները տեղի կունենան այն ժամանակ, երբ Հայի Ինքնության Քարտի քարտատերերի քանակը կանցնի 150.000-ից և աշխարհի առնվազն 10 երկրներում կգործեն կազմակերպության Բաժանմունքները:

Հայի Ինքնության Քարտի Հոգաբարձուների Խորհուրդը կնախաձեռնի և կկազմակերպի Սփյուռքի Հայկական Խորհրդարանի առաջին ընտրությունները։ Խորհրդարանի հաջորդ ընտրությունները կկազմակերպի Խորհրդարանի կողմից  այդ նպատակով նախապես ձեւավորելով լիազոր մարմինը։

Խորհրդարանի պատգամավորները կպաշտոնավարեն չորս (4) տարի,   վերընտրվելու դեպքում պատգամավորը կարող է պաշտոնավարել նաեւ հաջորդող երկորդ չորս (4) տարին:

Դրանից հետո նույն պատգամավորը կարող է վերընտրվել միայն մեկ ժամկետ բաց թողած լինելու դեպքում:

Յուրաքանչյուր ընտրված պատգամավոր պետք է բնակվի աշխարհագրական ընտրատարածքում`ժամկետի առնվազն 70% -ի ընթացքում:

Խորհրդարանի նիստերի անցկացման հաճախականությունը և մեթոդները կորոշի Խորհրդարանը՝ ստեղծվելուց հետո։

Խորհրդարանը ինքը կընտրի իր կառավարման մարմինները, ներառյալ նախագահին ու փոխնախագահին, և կկազմակերպի հատուկ խորհրդարանական հանձնաժողովներ:

Պատգամավորին կարելի է ետ կանչել ստորագրահավաքով այդ աշխարհագրական ընտրատարածքի ընտրողների մեծամասնության ցանկության դեպքում։

Խորհրդարանի իրավասության ներքո գործող խորհրդարանական հանձնաժողովները պետք է ներառեն հետեւյալ ոլորտները.

  1. հանրություն,
  2. գիտություն և տեխնոլոգիա,
  3. կրթություն,
  4. մշակույթ,
  5. անվտանգություն և հետախուզություն բարելավում ՀՀ-ում եւ ԱՀ -ում,
  6. դատական համակարգ բարեփոխում ՀՀ-ում եւ ԱՀ -ում,
  7. օժանդակութուն արտաքին հարաբերություններում,
  8. .բյուջե
  9. .Հայաստանի և Արցախի հետ հարաբերություններ,
  10. հայրենադարձություն,
  11. տնտեսական զարգացման ծրագրեր
  12. .Հայ դատ,
  13. հակազրպարտություն,
  14. սոցիալական խնդիրներ,
  15.  սպորտ,
  16. Միջսփյուռքյան հարաբերություններ։

ՍՀԽ-ի կողմից կարող են ստեղծվել ցանկացած այլ հանձնաժողովներ։