Ծրագիր «ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՍԻՆ՝ ԹՎԱՅԻՆ  ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ»․2026-2030 թ․թ․

ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ՔԱՐՏ Համահայկական թվային հարթակ՝ հայության միավորման և համագործակցության համար

ՆՊԱՏԱԿԸ

Միավորել աշխարհի տարբեր երկրներում ապրող հայությանը՝ նրանցից  յուրաքանչուրին իր իսկ  ցանկությամբ տրամադրելով Հայ ինքնության քարտ՝ «Հայկական ինքնության թվային  վկայականը»՝ դարձնելով նրան միավորվող ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ գործուն միավոր։

Ստացված Հայ ինքնության քարտը հնարավորություն է տալիս քարտատիրոջը ստեղծված եւ անընդհատ զարգացող թվային հարթակում,

1․ Հարցումների միջոցով արտահայտել իրենց տեսակետներն ու դիրքորոշումները․

  • ա/Հայությանը եւ Հայաստանին  վերաբերվող կարեւորագույն հարցերի եւ որոշումների վերաբերյալ։
  • բ/Տարբեր երկրներում ապրող հայերին եւ հայկական համայնքներին առանձնահատուկ հետաքրքրության առարկա հանդիսացող խնդիրների շուրջ։

2․ Քվեարկությունների միջոցով․

  • ա/կայացնել սփյուքին վերաբերվող կարեւորագույն որոշումներ
  • բ/կատարել ընտրություններ, սփյուռքի համայքներում, առանձին քաղաքներում կամ կազմակերպություններում

3․ Շփվել և համագործակցել՝ առանց աշխարհագրական սահմանների․

  • ա/Կրթական համագործակցություն
  • բ/ Գիտական Համագործակցություն
  • գ/Բիզնես համագործակցություն

4․Խթանել հայերի միջեւ փոխօգնությունը եւ բարեգործությունը

5․Միավորելով հայությանը՝ նպաստել Համաշխարհային հայկական շահերի պաշտպանությանը։

 

ՀԻՄԱ ԱՅՍ ԱՄԵՆԻ ՄԱՍԻՆ՝ ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

Մեր նպատակն է աստիճանաբար, բայց հետեւողական կերպով հասնել հետեւյալ արդյունքներին

Ա․ ՆՊԱՏԱԿ ԴՆԵԼ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊՆՈՒԹՅԱՆԸ

Քաղաքական գործոն դառնալու համար հայ ժողովուրդը կարիք ունի ժողովրդավարական թվային  հարթակի՝ հայության քաղաքական քննարկունմերի, կարծիքների ձեւավորման եւ համախմբման համար, ինչը հայությանը հնարավորություն կտա արտահայտելու իր իրական  դիրքորոշումները ազգային նշանակության կարեւորագույն հարցերի շուրջ

Ուստի Հայ ինքնության քարտ կազմակերպությունը՝

1․Ստեղծում է կենտրոնացված թվային  հարթակ, որը թույլ է տալիս․

  • ա/ Առցանց քվեարկությունների, հանրաքվեների, հարցումների և քաղաքական քննարկումների կազմակերպում
  • բ/Հայության կարծիքի հստակ պատկերման համակարգ
  • գ/Հայաստանի քաղաքական որոշումների ընդունմանը եւ կարծիքների ձեւավորմանը նպաստող մասնագիտական խորհրդատվության գործիքներ

Քվեարկությունները եւ կարծիքների հարցուmները պետք է լինեն անանուն, ապահով, արդյունքների իրական ժամանակում ցուցադրմամբ եւ ստուգման հնարավորություններով (բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառում)

2․Աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքների վերաբերյալ տեղեկատվությունը  համակարգված ներկայացնում է մեկ հարթակում, ստեղծելով․

  • ա/սփյուռքի տարբեր համայնքների միջև քաղաքական համագործակցության մեխանիզմներ
  • բ/Նպաստում է հայկական լոբբինգի կազմակերպմանը միջազգային ասպարեզում
  • գ/Ստեղծում է Սփյուռքահայ կազմակերպությունների իրական համագործակցությանը նպաստող հարթակ

3.Ստեղծում է հայկական միջազգային չլուծված հարցերի վերաբերյալ համակարգված տվյալների եւ փաստաթղթերի բազա, ինչը հնարավորություն կտա․

  • ա/Միջազգային ասպարեզում հայկական շահերի արդյունավետ պաշտպանություն
  • բ/Միջազգային կազմակերպություններում հայկական  դիրքորոշումների ավելի համակարգված եւ հիմնավորված ներկայացում
  • գ/Կազմակերպել Հայաստանի և Արցախի հարցերին վերաբերող գրագետ տեղեկատվական քարոզարշավներ
  • դ/Օժանդակել հայ դիվանագետներին հարցերն ավելի հասկանալի եւ խոր ներկայացնելու համար
  • ե/ Երիտասարդներին ազգային հարցերով հետաքրքրելու եւ խնդիրների լուծմանը ներգրավվելու՝ հարցերը ավելի ամբողջական շարունակակական, համակարգված եւ տրամաբանված ներկայացնելու միջոցով
  • զ/ Հայաստանի և սփյուռքի նոր, երիտասարդ քաղաքական գործիչների ի հայտ գալուն
  • է/Հայաստանի եւ սփյուռքի երիտասարդության քաղաքական ակտիվացման , քաղաքական ներգրավվածության մեծացման, նրանց միջեւ համագործակցության ստեծմանն ու ընդլայնմանը, նոր լիդերների ի հայտ գալուն։

 

Այս ամենը պետք է իրականացվի հետևյալ մեխանիզմներով․

  • ա/ Ստեղծելով հնարավորություն եւ շարունակական իրազեկման արշավներ, որ ամեն մի հայ հեշտությամբ ստանա ընդհանուր հասանելիությունը հարթակի հանրային ռեսուրսներին և  միայն քվեարկություններին մասնակցելու համար՝ իր Հայ ինքնության թվային քարտը (իսկ ցանկության դեպքում նաեւ քարտի ֆիզիկական տարբերակը), նախապես անցնելով Խորը վերիֆիկացիա եւ մանրակրկիտ ինքնության ստուգում։
  • բ/Թվային հարթակ՝ քաղաքական նախաձեռնությունների՝ այդ թվում համահայկական կամ տարածաշրգանային հարցումների ու հանրաքվեների համար
  • գ/Տարածաշրջանային  եւ համահայկական քաղաքական ֆորումների կանոնավոր անցկացում

 

Միավորված հայությունը կարող է դառնալ

միջազգային հարաբերությունների համակարգում կարևորագույն գործոն

 

ԲԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ՔԱՐՏԻ ՄԻՋՈՑՈՎ

Հայ ինքնության քարտ կազմակերպության թվային հարթակում  ստեղծվում է  ՏՆՏԵՍԱԿԱՆ ենթաբաժին, որտեղ արվում են հետեւյալ աշխատանքները․

Ստեղծվում են․

1․ Ըստ ճյուղերի (տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, տուրիզմ, շինարարություն եւ այլն) դասակարգված մասնագետների և ընկերությունների տվյալների բազա։

2․Ներդրումային հարթակ

  • ա/ Հայաստանում և սփյուռքում ներդրումային հնարավորությունների կատալոգ
  • բ/ Սփյուռքահայ ներդրողների հետ ուղղակի կապի հաստատման թվային գործիքներ
  • գ/ Սթարտափներին և ձեռներեցներին աջակցող թվային հարթակ
  • դ/ Թեմատիկ հարթակներ՝ ներդրումների, նորարարությունների և համատեղ նախագծերի քննարկման համար

3․Բիզնես կապերի և առևտրային կամուրջների ձեւավորման բաժին

  • ա/ Հայաստանյան ապրանքների սփյուռք տանող դիստրիբյուտորական ցանցի ձևավորում
  • բ/ Սփյուռքահայ բիզնեսների համար Հայաստանում գործընկերների որոնում
  • գ/Միջազգային ցուցահանդեսներում և ֆորումներում համատեղ մասնակցություն

4․Փորձագիտական աջակցություն և կրթություն թվային հարթակ, որը հնարավորություն է տալիս․

  • ա/ Տարբեր երկրներում եւ Հայաստանում  բիզնեսի, հարկային և մաքսային կանոնակարգերի վերաբերյալ տեղեկատվություն
  • բ/Փորձագետների խորհրդատվություն՝ իրավական, ֆինանսական և լոգիստիկ հարցերում
  • գ/Սփյուռքահայ ձեռներեցների հաջողված նախագծերի ներկայացում
  • դ/ Հայաստան – Սփյուռք համագործակցության  բիզնեսմենների հաջողության պատմություններ
  • ե/ Անհաջող պատմությունների վերհանում եւ սխալների վերլուծություն
  • զ/ Ներդրումների հնարավորությունների մասին տեղեկատվություն՝ Հայաստանում և սփյուռքում

5․ Ստեղծվում են մեխանիզներ, որպեսզի Հայ ինքնության քարտի քարտատերերը կարողանան ի ստանալ բացառիկ հետվճարներ ու առավելություններ աշխարհի հայկական և գործընկեր բիզնեսներում։ Նախատեսվում է ձեւավորել Հայ Ինքնության Քարտի գործընկերների ցանց, որոնք պատրաստ են Հայ ինքնության քարտի քարտատերերին տրամադրել հետվճար (Cashback )․

  • ա/ 5-10% հետվճար հայ ինքնության քարտի քարտատերերին հայկական բիզնեսներում՝  խանութներ,  ռեստորաններ եւ այլն (Երևան, Լոս Անջելես, Մոսկվա, Փարիզ եւ այլն)
  • բ/Հետվճար Թռիչքների, հյուրանոցների տուրիստական փաթեթների, վարձակալված մեքենաների եւ այլնի համար
  • գ/Տոմսերի հետվճար համերգների, ցուցահանդեսների և կինոյի համար
  • դ/Հետվճար Կլինիկաներում, Բժշկական Կենտրոններում, Ատամնաբուժարաններում
  • ե/ Հատուկ պայմաններ ճանապարհորդական և բժշկական ապահովագրության համար
  • դ/ Հետվճար Առցանց գնումների ժամանակ՝ Amazon, eBay և հայկական առցանց խանութներում

 

«Միացե՛ք Հայ Ինքնության քարտ կազմակերպությանը և դարձե՛ք համահայկական բիզնես ցանցի մաս»

«Ձեր Հայ լինելը՝ Ձեր ֆինանսական առավելությունն է ամբողջ աշխարհում»

 

 Իրականացման մեխանիզմներ.

ա/Թվային հարթակ՝ գործնկեր կազմակերպություններին համակարգված ներկայացման համար

բ/Թվային Դրամապանակի ստեղծում Հայ ինքնության քարտի քարտատերերի համար

գ/ Շարունակական արշավ նոր տնտեսական գործընկերներ ներգրավելու  համար։

 

ԳԽԹԱՆԵԼ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՓՈԽՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ՝

Հայ ինքնության Քարտ կազմակերպությունը․

1․ Ստեղծում է հայկական Բարեգործական Ծրագրերի Կենտրոնացված Հարթակ՝ հայկական բոլոր բարեգործական կազմակերպությունների և նախաձեռնությունների ՊՌ եւ տեղեկատվական կենտրոն։  Հանրայնացնելով  տարբեր հայ բարեգործների  գործունեության մասին տեղեկատվությունը՝ փորձում է խթանել բարեգործությունը եւ փոխօգնությունը։

2․Ստեղծոում է Առցանց Նվիրատվությունների Համակարգ, որն ապահովում է արագ և անվտանգ նվիրատվություններ ամբողջ աշխարհից․

  • ա/Ուղղակիորեն կոնկրետ ծրագրերին (օր.՝ դպրոցների վերանորոգում, բժշկական սարքավորումների գնում)
  • բ/Կանոնավոր աջակցություն (ամսական/տարեկան աբոնեմենտ)

3.Կազմակերպում է  Տեղական եւ Միջազգային Բարեգործական Ակցիաներ, այդ թվում

  • ա/ Մարդասիրական մարաթոններ
  • բ/ Նվիրատվության  մրցույթներ (օր.՝ “Ով ավելի շատ գրքեր կնվիրի հայաստանյան դպրոցներին”)
  • գ/Մասնագիտական օգնության ծրագրեր (բժիշկներ, ինժեներներ, ուսուցիչներ)

4․Փոխօգնության Ցանցեր՝ ըստ Երկրների

  • ա/Սփյուռքահայ համայնքներում ստեղծվում են տեղական օգնության խմբեր
  • բ/Համաճարակների, պատերազմների կամ աղետների ժամանակ արագ արձագանքման մեխանիզմներ
  • գ/Երիտասարդական կամավորական շարժումներ

5․Կազմակերպում է Կրթական եւ Սոցիալական Աջակցության Ծրագրեր, այդ թվում

  • ա/ Օգնություն սոցիալապես խոցելի խմբերին տարբեր տարածաշրջաններում, եւ հայրենադարձության խթանում.
  • բ/Հայաստանում և սփյուռքում անապահով ընտանիքների երեխաների կրթաթոշակներ
  • գ/Օգնություն առանձին սոցիալական խմբերի, մարդկանց, որոնց գործունեւթյունը հայրենասիրական բնույթ ունի
  • դ/ օժանդակությու• Հայկական մատենադարաններին, թանգարաններին և ճարտարապետական, մշակութային կոթողներին

6․Ստեղծում է Բարեգործության Թվային Մրցանակային Համակարգ, որի միջոցով կազմակերպությունը․

  • ա/  խրախուսում է քարտատերերին մասնակցել բարեգործական եւ փոխօգնության խրագրերին
  • բ/ Սահմանում է Տարվա Բարեգործ” կոչում՝ ըստ նվիրատվությունների ծավալի եւ կարեւերության
  • գ/Սահմանում եւ շնորհում է տարբեր մարդկանց եւ կազմակերպությունների Վիրտուալ մեդալներ և բարեգործական վարկանիշի թիվ

 

Ինչու՞ Միանալ Հայ Ինքնության քարտի բարեգործության հարթակին։

  • Ձեր նվիրատվությունն ուղղակիորեն կհասնի կարիքավորներին՝ առանց միջնորդների։
  • Դուք կդառնաք համահայկական բարեգործական շարժման մաս։
  • Յուրաքանչյուր նվիրատվություն ամրապնդում է հայության միասնությունը։

 

«Միասին՝ ավելի ուժեղ, ավելի մարդասիրական, ավելի հայկական»

Միացե՛ք Հայ Ինքնության քարտ կազմակերպությանը և

խթանե՛ք փոփոխության սկիզբը։

 

ԴՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ՝ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐՈՒԺԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԸ

Հայ ինքնության քարտ կազմակրպությունը իր թվային հարթակի վրա ստեղծում է

  1. Գիտնականների եւ Գյուտարարների Բազա
  • ա/Հայ գիտնականների մասնագիտական պրոֆիլներ (բժշկություն, տեխնոլոգիաներ, ինժեներիա եւ այլն)
  • բ/ Արտոնագրավորված գյուտերև գիտական հրապարակումներ
  • գ/Հետազոտական նախագծեր, որոնց կարելի է միանալ
  • դ/ Հայտնի հայ գիտնականների եւ գյուտարարների մասին տեղեկատվության համակարգված եւ բազմալեզու ներկայացման թվային հարթակ՝ հայ երիտասարդներին ոգեւորելու համար

 

  1. Մասնագետների Ցանց եւ դասակարգված տվյալներ՝ըստ ոլորտների, որը հնարավորություն կտա գտնել համախոհներ կամ մասնագիտական խորհրդատվություն ստանալ այս կամ այն բնագավառում
  • ա/Բժիշկներ, ծրագրավորողներ, ճարտարապետներ եւ այլն
  • բ/ Փորձագետներ միջազգային իրավունքում, տնտեսագիտության, դիվանագիտության
  • գ/այլ
  1. Կամավորական Շարժման Համակարգման եւ ներկայացման թվային հարթակ
  • ա/Կամավորների տվյալներ՝ ըստ հմտությունների (լեզվագետներ, հոգեբաններ, շինարարներ)
  • բ/Կապի մեխանիզմներ՝ տեղական և միջազգային նախագծերում համագործակցելու համար
  1. Մշակութային եւ Կրթական Ռեսուրսների համակարգման եւ տեղեկատվության հարթակ
  • ա/Հայկական դպրոցների, համալսարանների և կրթական կենտրոնների տվյալներ
  • բ/Մասնագիտական դասընթացներ և վեբինարներ
  • գ/Թանգարանների, գրադարանների և մշակութային կենտրոնների շտեմարան
  1. Տնտեսական Ներուժի Վերլուծության եւ ներկայացման թվային հարթակ
  • ա/Սփյուռքահայ ձեռներեցների և ներդրողների տվյալներ
  • բ/Հայաստանյան արտադրողների և արտահանողների կատալոգ
  • գ/Տնտեսական համագործակցության հնարավորությունների կատալոգ

 

Շտեմարանը պետք է լինի Blockchain և Decentralized ID (DID) ունենա բարձր անվտանգություն եւ օգտագործման   դյուրինություն, այդ թվում․

  • ա/ Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգին (GDPR) համապատասխան
  • բ/Ընտրովի տեսանելիություն (ով կարող է տեսնել ձեր տվյալները)
  • գ/ Արհեստական բանականության օգտագործում՝ ճիշտ համագործակիցներին գտնելու համար

Ինչո՞ւ է Շտեմարանը  Կարևոր

  •  Միավորում է սփյուռքի գիտական, մասնագիտական և մարդասիրական ներուժը
  • Հնարավորություն է տալիս օգտագործել հայության ընդհանրական մտավոր ներուժը
  • Ստեղծում է կայուն ցանցեր եւ հիմք՝ հետագա ազգային զարգացման համար

 

 

«Մեր ուժը՝ մեր գիտելիքներում, մեր միասնության մեջ»

Միացե՛ք շտեմարանին և դարձե՛ք համահայկական ցանցի մաս։

 

«Ստացեք Ձեր Հայ Ինքնության Քարտը  և դարձե՛ք համահայկական ՈՒԺԻ մասնիկ»

 

 

Այս ամենը առաջարկվում է իրականացնել հետեւյալ հերթականությամբ․

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Ելնելով խնդիրների բազմազանությունից ու մեծ ծավալից, Հարթակը  պետք է զարգանա աստիճանաբար՝ հետեւյալ հերթականությամբ

 

1/ Հայ ինքնության պոտենցիալ  թվային քարտատերերի գրանցման պատշաճ համակարգ եւ տվյալների շտեմարան

2/ Ցանկացողների համար Հայ ինքնության ֆիզիկական քարտերի տպագրման եւ առաքման համակարգ

3/Քարտատերերի մեջ հարցումներ կազմակերպելու, նրանց նոր հարցումների եւ դրանց արդյունքների մասին արդյունավետ տեղեկացման, եւ հարցումների արդյունքների ցուցադրման համակարգ։

4/վճարումների եւ նվիրատվությունների ստացման թվային համակարգ

5/ Բաժանմունքներին կամ Թվային հանգույցների առանձին սեփական թվային հարթակների տրամադրում, շտեմարանից մասնակի հասանելություն բաժանմունքի գործողության տարածքում ապրող քարտատերերի որոշ տվյալների։

6/աշխարհի տարբեր բնակավայրերում Բաժանմունքների կամ Թվային Հանգույցների ստեղծումը խրախուսող եւ նրանց աջակցող մեխանիզմների ստեղծում ։

7/ Սկսել քարտին ձեզջ տրամադրելու պատրաստակամ բիզնեսների շտեմարանը։ Ցանկալի է սկսել 1-2 քաղաքից։

8/  Հայ ինքնության քարտի զեղջային հնարավորությունների ինտեգրում տարբեր վճարման համակարգերի

 

ԾՐԱԳԻՐԸ ԲԱՑ Է ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ